Երիտասարդ կինը փորձել է Երեւանից Մինվոդի թռչող ինքնաթիռով չհայտարարագրված ոսկեղեն անցկացնել Ռուսաստան: Հաղորդում է «Ստավրոպոլսկայա պրավդա»-ն:

«Երբ Մինվոդիի մաքսատանը նրա պայուսակն անցկացրել են դիտարկման սարքի միջով, պարզվել է, որ նրա ուղեբեռի մեջ մետաղական իրեր կան: Հայաստանից ժամանած ուղեւորուհու ուղեբեռում 20 առարկա են գտել, որոնք կարող էին հետաքրքրել ոսկերչական արվեստը գնահատողներին. ոսկյա զարդերի` նուրբ աշխատանքներ, կուլոն, ապարնջան, թանկարժեք քարեր ու ադամանդներ: Մասնագետները այդ ամենը գնահատել են ավելի քան 250 հազար ռուբլի: Զարդեղենի տիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: