Google+ Photos ծառայությունը կփակվի այս տարվա օգոստոսի 1-ին և իր տեղը կզիճի մեկ այլ ծառայության՝ Google Photos-ին՝ հաղորդում է Google+ բլոգը:
Google Photos հավելվածը թողարկվել է մայիսին, ավելի մեծ գործառույթներ ունի ի տարբերություն Google+ Photos-ի: Դրա հետ էլ կապված է հնացած ծառայության փակումը: Սակայն ընկերությունը վստահեցնում է , որ հին ծառայությունից բոլոր նկարաները հնարավոր է հեշտությամբ ներբեռնել Google Photos՝ հաղորդում է Gazeta-ն:
Օգոստոսի 1-ից Google+ Photos-ը կսկսի աստիճանաբար դադարեցնել աշխատանքը սկզբում Android սարքերում, իսկ հետո iOS-ում:





























