Օտարերկյա բանկերում սառեցված իրանական ակտիվները կազմում են 100 մլրդ դոլար: Նման գնահատական է տալիս Վաշինգտոնում գտնվող Ֆինանսների միջազգային ինստիտուտը՝ հաղորդել է IRNA-ն:
«Միջազգային ֆինանսների ինստիտուտը իրանական ակտիվները գնահատում է 100 մլրդ դոլար: Ընդ որում, միջոցների հիմնական մասը գտնվում է Չինասստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թուրքիայի և մի հատվածն էլ Թայվանի բանկերում», -ասվում է գործակալության հաղորդագրությունում:
Միջազգային ֆինանսների ինստիտուտի գնահատականները , որոնք միավորում են 180 մասնավոր բանկեր ողջ աշխարհով մեկ, տարբերվում են իրանական մասնագետների գնահատականներից: Այսպես նախօրեին Press TV-ին տված հարցազրույցում Իրանի մեջլիսի պատգամավոր Գոլյամրեզ Մեշահի Մոկադդամին հայտարարել է, որ արգելափակված միջոցները գնահատվում են մոտ 130 մլրդ դոլար՝ հաղորդում է TASS-ը:





























