Oգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 16 դեպք:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից շուրջ 120 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:



























