Մերձմոսկովյան Շչելկովո ավանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության հատուկ ջոկատայինների եւ հարբած երիտասարդների խմբի միջեւ:
«Ոստիկանության հատուկ ջոկատի տարբեր ստորաբաժանումներում ծառայող երկու եղբայրներ դիտողություն են արել ալկոհոլ օգտագործող 6 երիտասարդների, ովքեր հասարակական վայրում բարձր ձայնով հայհոյել են եւ կոտրել շշերը: Քաղաքացիական հագուստով եւ ծառայության մեջ չգտնվող ոստիկանների դիտողությանը երիտասարդները շատ ագրեսիվ են արձագանքել: Արդյունքում վեճ է ծագել, որին հետագայում միացել են հարբած երիտասարդների եւս 10 ընկերներ»,- «Ինտերֆաքսին» ասել է իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Երեք երիտասարդներ տուժել են, որոնց տարբեր վնասվածքներով տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Ծեծկռտուքի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են: Ներկայումս դատախազությունը քննում է զանգվածային ծեծկռտուքի փաստի առիթով քրեական գործ հարուցելու հարցը, ինչպես նաեւ ստուգում է ոստիկանության աշխատակիցների կողմից տրավմատիկ զենքի գործադրման իրավաչափությունը:


























