ԱՄՆ-ն անհանգստանում է իր քաղաքացիների առողջության համար, ուտսի ԱՄՆ Դաշնային դատարանն արգելել է գենետիկորեն մոդիֆիկացված շաքարի ճակնդեղ  աճեցնել։ Հաղորդում է BBC-ն: Արգելքը չի տարածվում այս տարվա բերքի վրա, սակայն հաջորդ տարվանից չի թույլատրվում նման բերք աճեցնել:

Վճիռը պայմանավորված է նրանով, որ համապատասխան հետազոտություններ չեն անցկացվել։ Որոշ արտադրողների գնահատմամբ, դատարանի այս որոշումը 2մլրդ դոլար վնասի վնաս կպատճառի:

ԱՄՆ-ում արտադրվող շաքարի կեսն ստացվում է ճակնդեղից, սակայն մասնագետների կարծիքով, դատարանի արգելքը էական ազդեցություն չի ունենա շուկայի վրա, քանի որ արտադրողներն ունեն սովորական սերմերի բավականին մեծ պաշարներ։

Հուլիսին Եվրահանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել տրանսգենային մթերքների աճեցման հարցը։ Արդյունքում Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին էր թողել գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղեններ աճեցնել-չաճեցնելու իրավունքը։

Ներկայումս, մասնագետների մի ստվար զանգված կարծում է, որ գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղեներն անվտանգ են։ Մյուսներն էլ հակառակ  տեսակետն ունեն։ Տրանսգենային բնամթերքների օգտագործման անվտանգության մասին քննարկումներին մասնակցում են ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպություններ։