Microsoft ընկերությունը անցած եռամսյակի ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել, համաձայն որի ընկերության կորուստները կազմում են 3,2 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը:
Նման ֆինանսական արդյունքների հիմնական պատճառ է դարձել 7,5 մլրդ դոլարի ներումը ընկերության վերակառուցման ժամանակ, որը կապված էր Nokia-ից բջջային բաժնի ձեռք բերման հետ: 2014թ-ի նույն ընթացքում էլ ընկերությունը վաստակել է 4,61 մլրդ դոլար: Ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 3,5%-ով՝ հասնելով 45,65 դոլարի, հաղորդում է Gazeta-ն:
Իր հերթին աճ են գրանցել Office 365 եւ Azure ծրագրերով զբաղվող, ինչպես նաեւ Surface սարքերի եւ Xbox խաղերի համար պատսխանատու բաժինները:





























