Թուրքիայի իշխանություններն արգելափակումից կհանեն Twitter-ը, երբ այնտեղից հեռացվեն Սուրուչի ահաբեկչության վայրի լուսանկարները: Այս մասին հայտարարել են այդ երկրի պաշտոնատար անձինք, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիայում միկրոբլոգների ծառայությունն արգելափակվել է 30-ից ավելի մարդու մահվան վայրից լուսանկարներ հրապարակելու պատճառով, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի տարածքում Twitter-ի օգտատերերը հուլիսի 22-ի առավոտյան չեն կարողացել մուտք գործել Twitter-ի իրենց հաշիվներ: Որոշ օգտատերեր միայն հատուկ պրոքսի կայքերով են կարողացել մտնել:
Հեռահաղորդակցության նախարարությունից Sozcu կայքին փոխանցել են, թե իրենք կապ չունեն Twitter-ի արգելափաիկման հետ եւ կարող է դա արած լինի ինտերնետ ապահովողների միությունը:
Իսկ «Ռոյթերս»-ի հետ զրույցում բարձրաստիճան մի թուրք պաշտոնյա շեշտել է, թե Ուրֆա նահանգի Սուրուչի շրջանի ահաբեկչությունից հետո դատարանի որոշմամբ է Թուրքիայի տարածքում արգելափակվել Twitter-ը:
Նշենք, որ Թուրքիայում Twitter-ը մեծ տարածվածություն եւ ազդեցություն ունի:





























