Թուրքիայի դատարանը վերականգնել է Twitter-ի հասանելիությունը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN Turk-ը:

Ավելի վաղ երկրի իշխանությունները խոստացել էին հանել սոցիալական ցանցի արգելափակումը միայն այն դեպքում, երբ այտեղից կհեռացնեին Սուրուչի ահաբեկչության վայրից լուսանկարները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայում արգելափակվել է Twitter-ը:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի տարածքում Twitter-ի օգտատերերը հուլիսի 22-ի առավոտյան չեն կարողացել մուտք գործել Twitter-ի իրենց հաշիվներ: Որոշ օգտատերեր միայն հատուկ պրոքսի կայքերով են կարողացել մտնել:

Հեռահաղորդակցության նախարարությունից Sozcu կայքին փոխանցել են, թե իրենք կապ չունեն Twitter-ի արգելափաիկման հետ եւ կարող է դա արած լինի ինտերնետ ապահովողների միությունը:

Իսկ «Ռոյթերս»-ի հետ զրույցում բարձրաստիճան մի թուրք պաշտոնյա շեշտել է, թե Ուրֆա նահանգի Սուրուչի շրջանի ահաբեկչությունից հետո դատարանի որոշմամբ է Թուրքիայի տարածքում արգելափակվել Twitter-ը:

Նշենք, որ Թուրքիայում Twitter-ը մեծ տարածվածություն եւ ազդեցություն ունի