Մոսկվայի Խորոշեւսկի դատարանից օգոստոսի 14-ին փախել է թմարմիջոցների վաճառքի մեջ կասկածվող, Տաջիկստանի քաղաքացի Շիրալի Կուրբանովը։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Կուրբանովին «Գոսնարկոկոնտրոլի» աշխատակիցները բերել էին Տուխաչեւսկի փողոցի վրա գտնվող դատարան՝ խափանման միջոց սահմանելու համար։ Սակայն այն պահին, երբ Կուրբանովի ձեռքերից փորձել են հանել ձեռնաշթղաները, նա հրել է սպային եւ փախել։ Ձեռնաշթղան ամրացված է մնացել նրա Կուրբանովի աջ ձեռքին:
Այս դեպքի առթիվ տարաբնույթ եւ հակասական տեղեկություններ են տարածվել ռուսական լրատվամիջոցներում։ Օրինակ Lifenews-ը հաղորդել է, որ ձերբակալվածը Ուզբեկստանի բնակիչ 32-ամյա Կուրբան Շերզալի Շերզոդովիչն է եղել։
«Ձերբակալվածներին հատուկ մեքենայով տեղափոխելու ժամանակ, նրան հաջողվել է դուրս գալ մեքենայից եւ փախչել անհայտ ուղղությամբ։ Վերջին անգամ իրավապահ մարմինների աշխատակիցները նրան տեսել են «Ժողովրդական աշխարհազոր» փողոցում»-գրել է պարբերականը։


























