Հետազոտողները ենթադրում են, որ Երկիրը բնակելի դառնալուն նպաստել է այն, որ աստերոիդների ռմբակոծության հետեւանքով այն կորցրել է ռադիոակտիվ տարրերից բաղկացած իր վերին շերտը:
Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից Երկիրն ավելի շատ նման է Վեներային: Այն նույն զանգվածն ունի, չափսը, ձգողականությունը: Սակայն Վեներայի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից, իսկ մոլորակի մակերեւույթին ջերմաստիճանը հասնում է 470 °С-ի: Գիտնականները ենթադրություն են ներկայացնել, որը բացատրում է, թե, չնայած Վեներայի հետ նմանություններին, ինչու է հենց Երկրի վրա բոլորովին այլ կլիմա եւ կյանքի զարգացման համար պայմաններ ձեւավորվել:
Ըստ Gazeta-ի, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ աստերոիդների ռմբակոծության արդյունքում Երկիրը կորցրել է կեղեւի վերին շերտը, որը կազմված է եղել ռադիոակտիվ նյութերից՝ ուրանից եւ կալիումից: Գիտնականները պնդում են, որ հենց այդ իրադարձությունն է մոլորակին օգնել բարենպաստ պայմաններ ստեղծել կյանքի առաջացման եւ զարգացման համար:





























