Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հանդիսանում է Հայաստանի անվտանգությունն ապահովող կարեւոր, եթե ոչ ամենակարեւոր կառույցներից մեկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի անցկացումը Հայաստանում հանդիսանում է Հայաստանի կողմից այդ ուղղությամբ կատարվող կարեւոր քայլերից մեկը: Որքան կազմակերպությունը գործուն ու արդյունավետ լինի իր կողմից կայացվելիք որոշումների եւ խնդիրների լուծման տեսանկյունից, այդքան Հայաստանը կարող է օգուտներ քաղել ՀԱՊԿ-ի գործունեությունից: Իսկ Երեւանը միշտ հանդես է եկել ՀԱՊԿ-ի հետ արդյունավետ համագործակցության դիրքերից: «Անհրաժեշտ է պարբերաբար զարգացնել կազմակերպության հնարավորությունները, ինչը բխում է նաեւ Հայաստանի շահերից»,-նշեց Նիկոյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովն, ըստ նախանշվածի, կայանալու է օգոստոսի 20-22-ին:



























