Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեին ձեռքով հնձել է սովորեցրել: Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:

Դեպարդիեն այցով ժամանել է Բելառուս:

Երկրի ղեկավարը ոչ պաշտոնական մթնոլորտում զրուցել է հյուրի հետ գյուղատնտեսության եւ էկոլոգիապես մաքուր սննդամթերք աճեցնելու տեխնոլոգիաների մասին:

Լուկաշենկոն կարճ էքսկուրսիա է անցկացրել իր նստավայրի տարածքում եւ ցույց տվել բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի նմուշները, հաղորդում է Lenta-ն:

Ֆրանսիայում Բելառուսի դեսպան Պավել Լատուշկոն պատմել է, որ դերասանը հետաքրքրված է գյուղատնտեսությամբ: