Նյու-Յորքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել Թայմս Սքուեր՝ պահանջելով արգելափակել Իրանի եւ «վեցնյակի» երկրների միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրըմ հաղորդում է Associated Press-ը:

Ցույցը ստացել է  «Դադարեցնել Իրանի մրցավազքը» անվանումը, հաղորդում է  Gazeta-ն:

Ըստ կազմակերպիչների՝ Վաշինգթոնը գործարքի միջոցով պատրաստվում է Իրանին հնարավորություն տալ միջուկային զենք ստանալ եւ ահաբեկչություն տարածել ողջ աշխարհով մեկ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել էր, որ կոնգրեսականները անում են ամեն ինչ, որպեսզի չեղարկեն Իրանի հետ պայմանագիրը: