Ակնհայտ է, որ առանց մեր ակտիվ դերակատարման հնարավոր չէ պատկերացնել Մերձավոր Արեւելքում  խաղաղության եւ կայունության գործընթացի ապահովումը…

Իրանը, որպես Մերձավոր Արեւելքի խոշորագույն երկրներից մեկը, նպաստելու եւ աջակցելու է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում հայտարարել է Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Նազար Ահարին: 

«Ակնհայտ է, որ առանց մեր ակտիվ դերակատարման հնարավոր չէ պատկերացնել Մերձավոր Արեւելքում  խաղաղության եւ կայունության գործընթացի ապահովումը», -նշել է իրանական դիվանագիտական առաքելության ղեկավարը: 

Ահարին նաեւ ընդգծել է, որ Իրանը «պահպանում է այն դիրքորոշումը՝ համաձայն որի հարկավոր է բացեիբաց դիմայակել ահաբեկչությանը եւ այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են «Ալ-Կաիդան» կամ  «Իսլամական պետությունը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով Իրանի եւ վեցնյակի անդամ երկրների միջեւ վերջերս Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին՝ Ահարին նշել է, որ դա «պատմական իրադարձություն է» եւ հատկապես ընդգծել, որ Իրանի բնակչությունը ուրախությամբ է ընդունել այդ լուրը: