Համացանց ներթափանցած Motorola-ի նոր սմարթֆոնի լուսանկարներում բլոգերները նշաններ են հայտնաբերել, որ սարքավորման կորպուսը համապատասխանում է  IPx7 չափանիշին, հաղորդում է mobilesyrup-ը:

Դա նշանակում է, որ սարքավորումը ջրակայուն է եւ չի վնասվի ջրափոսն ընկնելու դեպքում,  հաղորդում է Gazeta-ն:

Սմարթֆոնը հագեցած է 5-դյույմանոց էկրանով, 1 Գբ օպերատիվ հիշողությամբ: Սարքավորումը ղեկավարվում է Android օպերացիոն համակարգի 5.1.1. տարբերակով: