Իրանի փոխվարչապետ Մասուդ Սոլտանիֆարը խոստացել է լավ ժամանակներ երկրի զբոսաշրջության համար: Պաշտոնյան կապել է երկրի նկատմամբ հետաքրքրության աճը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից վերջերս ընդունած որոշումն է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հաղորդում է  Lenta-ն:

«Իրանում ոչ մի ոլորտ չի շահի կնքած համաձայնագրից այնքան, որքան զբոսաշրջությունը»,-հայտարարել է Սոլտանիֆարը:

Ավելի վաղ հուլիսին փոխնախագահը հայտարարել էր, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մեծացնի զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի նկատմամբ: Հաջորդ տարում երկրում գործի կդրվեն էլեկտրոնային տեխնոլոգիաներ, ինչպես նաև կկառուցվի ավելի քան 200 նոր հյուրանոց: