Լվովում «Գողգոթա»անվանումով հայտնի հայկական եկեղեցու բակում սկսվել է խորանի վերականգնման աշխատանքները: Analitika.at.ua-ն հաղորդում է, որ աշխատանքները ֆինանսավորում է Լեհաստանի հայերի Մշակույթի և մշակութային ժառանգության հիմնադրամը` մշակույթի և ազգային ժառանգության նախարարության դրամաշնորհների հաշվին:

 Վերականգնողական աշխատանքների ղեկավար, Վարշավայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի փայտի պահպանման մասնագետ Անջեյ Կազբերուկը հայտարարել է, որ աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Խորանի ապամոնտաժումից առաջ կատարվել է փաստաթղթավորում: Ինտերյերի կառուցվածքային մասերը ամբողջովին նոր կլինեն, քանի որ հինը եղել է փլուզման եզրին: Խորանի ամենահին մասնիկը 15-րդ դարի խաչն է` Քրիստոսի քանդակով: Իսկ ամենանոր մասնիկները 18-րդ դարի են:  

Խորանը «Գողգոթայի» բակ է տեղափոխվել Լվովի մեկ այլ հայկական եկեղեցուց և դարերի ընթացքում վնասվել է մի քանի հրդեհներից, նաև ձյան ու անձրևի ազդեցությամբ: