Հայաստանում այսօր նշվում է գլխավոր եկեղեցական տոների մեկը` Ս.Աստվածածնի Վերափոխման տոնը, որը սկիզբ է առնում քրիստոնեության առաջին դարերից: Հենց այս օրն է համբարձվել Սուրբ Աստվածածնի հոգին: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ, նաև տեղի է ունեցել խաղողօրհնեքի արարողությունը:

Հին ավանդույթի համաձայն խաղողի առաջին բերքը բերվում էր տաճար և միայն օրհնություն ստանալուց հետ կարելի էր ուտել այն:

Վաղը Հայաստանում մեռելոց հիշատակի օր է և աշխատանքային չէ: