Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակն առաջարկել է Հյուսիսային Կորեայի հետ միավորման նախագիծ: ВВС-ն հաղորդում է, որ Կորեական թերակղզին ճապոնացի գաղութարարներից ազատելու 65-ամյակին նվիրված ելույթում հարավկորեացի առաջնորդը հայտարարել է, թե չնայած Հյուսիսի և Հարավի հարաբերություններում աճող լարվածությանը միավորումը միևնույն է մի օր տեղի կունենա:
Նախագահի կարծիքով, եկել է այդ ուղղությամբ հստակ քայլեր մշակելու ժամանակը:
Առաջին փուլը ենթադրում է թերակղզում խաղաղության հաստատում` միջուկային զենքից հրաժարվելու միջոցով: Երկրորդ փուլում պետք է տեղի ունենա տնտեսական ինտեգրացիա և երրորդ փուլում` ազգային միասնության հասարակության ստեղծում: Լի Մեն Բակը կոչ է արել Փհենյանին հավատարիմ լինել խաղաղությանը` ավելացնելով, թե Սեուլն ԿԺԴՀ-ի նոր սադրանք այլևս չի հանդուրժի:
BFM-ը հաղորդում է, որ Փհենյանն այդ հայտարարությանը չի արձագանքել:




























