Վլադիվոստոկում 3-ամյա երեխան անհայտ հանգամանքներում ցած է ընկել պատուհանից: Ինչպես հաղորդում է Վոստոստոկ-Մեդիան, Քննչական կոմիտեի աշխատակիցները հետաքննություն են իրականացնում երեխայի մահվան փաստով:
«Օգոստոսի 15-ի երեկոյան Վլադիվոստոկի Նեկրասովյան փողոցի՝ 14-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկի պատուհանից ընկել է փոքրիկ մի տղա, որը ստացած վնասվածքներից մահացել է: Ներկայումս ընթանում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքների ստուգում»- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Մահացած երեխայի ընտանիքը կարիքավորների թվին չի պատկանում: Այդ երեկո, ընտանիքը վերադարձել էր ծովից:



























