Եգիպտոսում հացի գնի բարձրացման շշուկների զոհ է դարձել մեկ մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը:
Եգիպտոսի հարավում՝ Նաջաա-Համադի քաղաքում հրմշտոց է եղել հացի հերթում: Պատճառը տարածված լուրերն են, թե հացի գինը բարձրանալու է: Քաղաքի թաղամասերից մեկի բնակիչները հացի խանութի մոտ ծեծկռտուք են սարքել: Հրմշտոցում մահացել է մեկ երիտասարդ:
Եգիպտոսը ցորենի մեծ մասը գնում է եգիպտական ընկերությունների միջոցով արտերկրից: Ընդ որում, Ռուսաստանն ապահովում է ներմուծված ցորենի կեսը: Օրերս Ռուսաստանը հայտարարել է ցորենի արտահանման ժամանակավոր արգելքի մասին:




























