ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համարում է, որ միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրից հետո Իսրայելի միակողմանի գործողությունները Իրանի նկատմամբ մեծ սխալ կլիներ:

Today հաղորդման հաղորդավարը հարցրել է Քերիին, կա հավանականություն, որ Իսրայելը Իրանի միջուկային զենքի վերաբերյալ Իրանի և  «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնությունից հետո անցնի ռազմական կամ կիբերհարձակման Թեհրանի դեմ: 

«Դա հսկայական սխալ կլիներ, մեծ սխալ ծանր հետևանքներով Իսրայելի և ողջ տարածաշրջանի համար, և ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա», - Քերրիի խոսքերը մեջբերել է  Reuters գործակալությանը: