Օգոստոսի 16-ի առավոտյան, Յակուտսկի օդականավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «Յակուտիա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը, որը կատարում էր Յակուտսկ-Խաբարովսկ պարբերական չվերթը։

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել, որովհետեւ միացել է նրա շարժիչներից մեկի չաշխատելու վերաբերյալ ազդանշանը։ Վայրէջքը բարեհաջող է ավարտվել։ Վերգետնյա ծառայությունները հաստատել են, որ դա կեղծ ազդանշան է եղել»- հաղորդել են ավիաընկերությունից։

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, ուղեւորներին տեղական ժամանակով 11:18-ին Խաբարովսկ են ուղարկել այլ ինքնաթիռով, քանի որ նրանցից ոմանք հրաժարվել են թռչել նույն Ан-24 ինքնաթիռով։