ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հաղորդել է, որ բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Իրանում և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կողմերի հանդիպումը պլանավորած է անցկացնել մոտ ժամանակներս Քաթարի մայրաքաղաքում, ասել է Քերրին՝ ելույթ ունենալով Նյու-Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում: Նրա խոսքերով՝ զրույցը կվերաբերվի մասնավորապես Իրանի գործողություններին, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակին:

Քերրին չի պարզաբանել, թե հենց երբ կկայանա հանդիպումը, սակայն ավելի վաղ հենց նույն ելույթում նշել է, որ կմեկնի Դոհա «10 օրից»: