ԱՄՆ-ը միակողմանի պատժամիջոցներ է կիրառել Իրանի ազգային նավագնացության ընկերության երեք դուստր ձեռնարկությունների դեմ: Այս մասին Financian Times թերթի այսօրվա համարում իր հոդվածում նշել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ստյուարտ Լեւին: Նախազգուշացնելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է պատժիչ գործողություններ կիրառել Islamic Republic of Iran Shipping Lines ընկերության դեմ, նա կոչ է արել ԱՄՆ գործընկերներին հետեւել այդ օրինակին: Հաղորդում է «Իտառ Տասս»-ը:
«Իրանը հետեւողականորեն օգտագործում է իր ազգային ծովային բեռնափոխադրող ընկերությանը` իր հրթիռային ծրագրերը առաջ մղելու եւ ռազմական նշանակության այլ բեռներ տեղափոխելու նպատակով»,- ասել է Ստյուրատը: Դրա հետ կապված, համաշխարհային հանրությունն արդեն պատժամիջոցներ է կիրառել իրանական այդ ընկերության մի շարք դուստր ձեռնարկությունների դեմ:




























