Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  տարածաշրջանային եւ միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաեւ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ  ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ: