Վրաստանում ապրող՝ 5-ից 16 տարեկան բոլոր երեխաների համար անգլերենը պետք է երկրորդ լեզու դառնա, ինչին կհասնենք հաջորդ չորս տարիների ընթացքում, Բաթումիում արտերկրից ժամանած ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Նախագահը հանդիպել է Ամերիկայից, Կանադայից, Լեհաստանից եւ այլ երկրներից ժամանած մանկավարժների հետ, որոնք բնակվելու են Գուրիայի, Սամեգրելոյի եւ Աջարիայի վրացական ընտանիքներում:
Ըստ նախագահի, երեխաների համար երկրորդ լեզուն դառնալու է անգլերենը, իսկ դրանից հետո, հավի առնելով տարածաշրջանի կարիքները, չինարենը, արաբերենը, թուրքերենն ու ռուսերենը: Սահակաշվիլին հայտնել է, որ առաջիկայում 10 հազար օտարերկրացիներ վրացիներին անգլերեն են սովորեցնելու:
Մանկավարժների երրորդ հոսքը նախատեսվում է օգոստոսի վերջին: Մինչեւ տարեվերջ կժամանեն շուրջ հազար մանկավարժներ:



























