Ռուսաստանին սահմանակից չինական Հեյլունցզյան նահանգի Իչուն քաղաքում գտնվող հրավառության արտադրության ֆաբրիկայում օգոստոսի16-ին պայթյուն է որոտացել:

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Որոշ տվյալներով, պայթյունի արդյունքում վնասվել է հարեւանությամբ գտնվող ճանապարհային ոստիկանութան շենքը:

1,3 միլիոն բնակչությամբ Իչուն քաղաքը  գտնվում է նահանգի հյուսիս-արեւելքում: Քաղաքի կենտրոնը Ռուսաստանի սահմանից հեռու է 150 կմ:

Պայթյունը որոտացել է առավոտյան ժամը 9:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 6:40-ին) Ումախե շրջանի ձեռնարկությունում: Ականատեսների վկայությամբ, պայթյունի ձայնը լսելի է եղել 2 կմ հեռավորության վրա:

Չինաստանն առաջատարն է հրատեխնիկայի արտադրության ոլորտում: Երկրում գործում են մոտ 30 հազար օրինական գործարաններ, մոտ այդքան էլ գործում են ապօրինաբար: