Ճապոնական Fujisaki Electric Co ընկերությունը ծրագրում է աշխարհի առաջին էլեկտրակայանը կառուցել, որն էներգիա կարտադրի եղեգի այրման հաշվին: 2 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանը կկառուցվի Յամագուտի նահանգում:

Կայանի շինարարությունը կսկսվի արդեն 2016 թվականի հունվարին, իսկ աշխատանքի մեկնարկը ծրագրվում է տալ արդեն 2017-ի սկզբին:

Ըստ Informing-ի, ընկերության ղեկավարությունը նշել է, որ հզորությունը կբավարարի 4.800 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Շինարարության համար 19.4 մլն դոլար կհատկացվի:

Սակայն դեռեւս մեկ խնդիր կա: Մեծ քանակությամբ կալիումի առկայության պատճառով այրվելիս եղեգ ածուխ հիշեցնող գնդեր է առաջացնում: Դրանք մնում են վառարաններում՝ խափանելով դրանց աշխատանքը: Ընկերությունում, սակայն, հույս ունեն խնդրի լուծման տարբերակ գտնել: