Վերջին տեղեկությունների համաձայն, Samsung Galaxy Note 5-ի եւ Galaxy S6 Edge+-ի պաշտոնական անոնսը կկայանա օգոստոսի երկրորդ կեսին, Նյու Յորքում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ: Այդ առիթով զարմանալի չէ, որ նորույթների մասին ավելի ու ավելի շատ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, համացանցում դրանց «կենդանի» լուսանկարներ են հայտնվել:
Դրանք ոչ մի անակնկալ չեն մատուցել: Samsung Galaxy Note 5-ն ու Galaxy S6 Edge+-ը նույնպիսի տեսք ունեն, ինչ Samsung-ի վերջին մոդելի սմարթֆոնները:
Ամեն դեպքում, Galaxy Note 5-ն ուշադրություն է գրավում ավելի բարակ պատյանով, իսկ լուսանկարներից մեկում Galaxy S6 Edge+-ը պատկերված է «Սարքի մասին» կետով:






























