Վրաստանի իշխանությունների մտադրությունը՝ վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի՝ Ռուսաստանից Հայաստան եկող հատվածը, լրջորեն անհանգստացրել է Երեւանին, գրում է Deutsche Welle-ն։
Ըստ թերթի՝ Երեւանում քչերն են կասկածում, որ գլխավոր առեւտուրը կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ «Եթե Բաքուն կարողանա ազդեցություն ունենալ ռուսական գազի՝ Հայաստան հասնելու վրա, Ադրբեջանի կողմից շրջափակումը տոտալ կդառնա։ Միեւնույն բանը կկատարվի, եթե գազատարը գնի Ադրբեջանին աջակցող Թուրքիան»,- կարծում է Deutsche Welle-ն։
ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը համոզված է, որ Երեւանն «ուղղակի պարտավոր է» այդ հատվածի ձեռքբերման հայտ ներկայացնել։ Deutsche Welle-ին տված հարցազրույցում Նռանյանն ընդգծել է, որ լիովին հնարավոր է համարում գազատարի այդ հատվածի վաճառքը Հայաստանին։
«Իսկ Իրանից ստացած վառելիքը Հայաստանը վերամշակում է որպես էլեկտրաէներգիա եւ կրկին Իրան ուղարկում։ Սակայն ֆորս-մաժորային իրավիճակներում, իրանական գազը կարող է օգտագործվել ինչպես տնտեսության, այնպես էլ Հայաստանի բնակչության համար»,- հստակեցնում է Deutsche Welle-ն։



























