Trojan Android/Clicker-ը տարածվում է հայտնի բջջային հավելվածների՝ Dubsmash 2-ի, Clash of Clans 2-ի, Subway Surfers 2-ի, Subway Surfers 3-ի, Minecraft 3-ի կեղծման միջոցով։ Այս մասին հայտնում է ESET ընկերությունը։

Trojan-ը նախատեսված է «մեծահասակների համար» ռեսուրսների տրաֆիկի գեներացման համար եւ վարակում է Android բազայով գործող պլանշետներն ու սմարթֆոնները Google Play օնլայն խանութի միջոցով։

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 60 վարակակիր հավելված, որոնք շարունակում են շրջանառվել Google Play-ում՝ չնայած Bouncer ֆիլտրող համակարգին, գրում է Gazeta-ն։