Երեւանում եւ հանրապետության շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում, հայտնում է Meteo-TV-ն։ Հայաստանի առանձին մարզերում այսօր` օգոստոսի 16-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը կիջնի 1-2 աստիճանով։
Մայրաքաղաքում երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում։ Այսօր Երեւանում կգրանցվի մինչեւ +34 աստիճան տաքություն։
Meteo-TV-ի տեղեկացմամբ, Կոտայքում, Շիրակում, Սյունիքի նախալեռներում եւ Գեղարքունիքում այսօր ցերեկը կգրանցվի 26, Լոռիում՝ 27, Տավուշում եւ Արցախում՝ 32 աստիճան տաքություն։
Արագածոտնի նախալեռներում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է 34, Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորի նախալեռներում՝ 35 աստիճան տաքություն։
Մոսկվայում նույնպես օդի ջերմաստիճանը նվազելու է։ Օդերեւութաբանները կանխատեսում են տեղումներ, որոնց արդյունքում կդադարեն այդ երկրի տարբեր շրջաններում շոգի պատճառով բռնկված ու արդեն մի քանի օր շարունակվող հրդեհները:



























