Մինվոդիի տարածաշրջանում հանդիպել են Ստավրոպոլի եւ Վլադիկավկազի արքեպիսկոպոս Ֆեոֆանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ըստ «Ստավրոպոլյե» հեռուստատեսության, օգոստոսի 14-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նրանք այցելել են Սուրբ Գեորգիի կանացի վանք:
Արքեպիսկոպոս Ֆեոֆանի խոսքով, դա վկայում է այն մասին, որ Ռուս ուղղափառ եւ հնագույն Հայ առաքելական եկեղեցիները ունեն շատ բարի, ջերմ ու եղբայրական կապեր:
«Մենք շնորհակալ ենք մեր հոգեւոր եղբայր ֆեոֆանին հրավերի համար, որի շնորհիվ հիմա այստեղ ենք»,- ասել է Գարեգին Բ-ն, նշելով, որ Ստավրոպոլի մարզում կառուցվում են վանքեր ու տաճարներ, այդ թվում նաեւ հայկական, իսկ Հայաստանում վերականգնվել է ռուսական եկեղեցին: Նա հայր Ֆեոֆանին հրավիրել է Հայաստան:



























