Վրաստանում առողջապահության փոխնախարարի իրենց պաշտոնից ազատվել են Կոկա Պրուիձեն եւ Մանանա Ջեբաշվիլին: Նախարարությունում հայտնել են, որ նրանց փոխարեն նշանակվելու են Անդրիա Ուրուշաձեն եւ Միխայիլ Դոլիձեն:

Մինչ այդ Ուրուշաձեն ղեկավարում էր սոցիալական սպասարկման գործակալությունը, իսկ Դոլիձեն եղել է Գուդուշաուրիի ազգային բժշկական կենտրոնի փոխտնօրենը:

Նախկին փոխնախարարները լքել են իրենց պաշտոնները անցած ուրբաթ, սակայն պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ: Նշվել է միայն, որ լքել են իրենց պաշտոնները սեփական դիմումի համաձայն, գրում է georgiatimes.info-ն: