Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը Ուկրաինայի անկախության օրվա առթիվ, որը նշվում է օգոստոսի 24-ին, սոցիալական գովազդային 14 տեսահոլովակ է պատրաստել: Տեսահոլովակների մեջ տարբեր ազգությունների մարդիկ իրենց լեզվով երգում են Ուկրաինայի հիմնը եւ խոստովանում իրենց սերն Ուկրաինայի հանդեպ:
Ներկայումս Ուկրաինայում գործող «Հանուն միասնական Ռուսիո» կազմակերպությունը դիմել է երկրի ղեկավար Վիկտոր Յանուկովիչին խնդրելով հեռուստաէկրաններից հեռացնել այդ տեսահոլովակը, որտեղ, ըստ իրենց, ռուսներն արժանապատիվ կերպով չեն ներկայացված: Այս մասին հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:
Հրեաները ներկայացված են դպրոցում, հայերն` աշխատանքի պահին, վրացիները` պարելիս, գնչուները` կիթառով: Բոլորը ոգեւորված են, խելացի դեմքեր ունեն եւ գեղեցիկ են խոսում: Իսկ ռուսների տեսահոլովակում ընդհակառակը. Գլխավոր հերոսը մորուքով ու ծովային հագուստով քնած է փողոցում, հետո արթնանում է, քորում փորը, խմում թթվաջուր, որից հետո հայտնվում է հարմոն նվագող խումբը: Հարմոնահարը կարճ շալվարով է, ոտաբոբիկ, բոլորը չսափրված են եւ մեղմ ասած, ոգեւորված չեն»,- իր վրդովմունքի պատճառն է բացատրել Վլադիմիր Տյունինը: Նրա կարծիքով, տեսահոլովակը վիրավորում է ռուսների ազգային արժանապատվությունը եւ անպայման հետք է հանվի հեռուստաէկրաններից:



























