Թբիլիսիում երիտասարդ պոետների եւ գրողների մի խումբ ակցիա է անցկացրել՝ պահանջելով վերանվանել Ջորջ Բուշի անվան փողոցը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ակցիայի մասնակիցներից երեքին ձերբակալել են:
Բողոքողները հայտարարել են, թե Բուշը «չէր արտահայտում ԱՄՆ ժողովրդի հույսերն ու շահերը» եւ առաջարկել են փողոցն անվանել ամերիկացի հայտնի պոետ Ուոլթ Ուիթմենի անունով:
Բուշի (նախկին Մելաանի) փողոցը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ներկայիս անվանումը այն ստացել է 2005թ. Բուշի այցից հետո:




























