Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է պետական լրատվական «ԱզերԹԱՋ» գործակալությունը:
Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է եղել:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղու Յաղուբովը եւ այլ պաշտոնատար անձինք:
Օդանավակայանում կայացել է կարճ արարողակարգային զրույց Աբդուլլահ Գյուլի եւ առաջին փոխվարչապետ Յաղուբ Յաղուբովի միջեւ:




























