Վաճառվել է 20-րդ դարի 90-ականների ամենախոշոր կայքերից մեկը` Lycos պորտալը: Գրում է TechCrunch-ը: Գնորդը հնդկական Ybrant Digital ընկերությունն է, որը մասնագիտացել է թվային մարկետինգի ոլորտում: Կայացած գործարքի արդյունքում, կորեական Daum ընկերության նախկին սեփականատերն ստացել է 36 մլն դոլար: Daum-ը մեծությամբ երկրորդ կորեական ինտերնետ-պորտալն է, որը Lycos-ը ձեռք է բերել 2004-ի օգոստոսին, վճարելով 95,4 մլն դոլար:
Նախկին սեփականատեր Terra Networks-ը 2000 թվականին Lycos-ը ձեռք բերելու համար վճարել էր 5,4 մլն դոլար: 2009-ին Daum-ը վերակազմավորում է իրականացրել Lycos-ում եւ այն դարձրել շահութաբեր:
Ամսական Lycos պորտալ են այցելում 12-15 մլն ամերիկացի օգտագործողներ: Lycos-ի մյուս կայքերի այցելուների քանակը, որոնց շարքում են Angelfire եւ Tripod հոսթինգային ծառայությունը, ինչպես նաեւ Gamesville խաղային կայքը, կազմում է 60 մլն մարդ:
1990-ականների վերջին Lycos-ն ինտերնետային ամենահայտնի կայքն էր: Այն պաշտոնապես ներկայացված էր աշխարհի 40 երկրներում: Ռուսաստանում նրա օգտագործողողների թիվը գերազանցում է 100 մլն-ը: Հաղորդում է Lenta-ru-ն:




























