«Եդինոյա Ռոսիա» կուսակցությունը որոշել է չընդգրկել է Կալինինգրադի մարզի գործող նահանգապետ Գեորգի Բոոսին տարածշրջանի ղեկավարների թեկնածուների ցուցակում:

Բոոսի փոխարեն, ինչպես նշվում է կուսակցության կայքում, Ռուսաստանի նախագահին առաջարկվել է երեք  թեկնածու՝ Պետդումայի պատգամավոր Յուրի Սավենկոն, Գուսեւի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Նիկոլայ Ցուկանովը եւ Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարոշուկը:

Թեկնածուների ցուցակում Գեորգի Բոոսի բացակայությունը բացատրել են նրանով, որ նրա ունակությունները կօգտագործեն դաշնային մակարդակի որեւէ պաշտոնում, սակայն առայժմ չի նշվում, թե ինչ պաշտոնի մասին է խոսքը:

Գեորգի Բոոսը ղեկավարում է մարզը 2005թ.-ից: 2010թ. մարզում զանգվածային ցույցեր են եղել գործող նահանգապետի եւ դաշնային իշխանությունների դեմ, ինչն էլ հիմք էր տվել խոսել Բոոսի պաշտոնանկության մասին: Օգոստոսին էլ նոր սկանդալ էր ծագել Բոոսին ապօրինաբար գնդապետի կոչում շնորհելու կապակցությամբ:

Նշենք, որ Բոոսի՝ Երեւան կատարած այցի ընթացքում՝ 2009թ. նախանշվել էին արտաքին առեւտրում, մասնավորապես  էներգետիկայի, էլենտրոնիկայի, առեւտրի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության շրջանակները: