Եկատերինբուրգում Սանկտ-Պետերբուրգի բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող տղամարդու  դիակ է հայտնաբերվել։

Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են երկու ատրճանակ, որոնցից մեկը՝ խլացուցիչով։ Տղամարդու ինքնությունը պարզվել է. նրա մոտ անձնագիր է եղել։ Սպանվածի անունը չեն հայտնում, սակայն նշվում է, որ նա Սանկտ-Պետերբուրգում բնակվող Ադրբեջանի քաղաքացի է։ Հայտնի է նաեւ, որ նա իր մահվան նախօրեին Եկատերինբուրգ էր եկել ուղեւորատար գնացքով։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։