Microsoft-ը սկսել է  Windows 10 օպերացիոն համակարգի վաճառքը, որտեղ աշխատանքի ու հանգստի համար նոր հնարավորություններ են հայտնվել: Այն արձագանքում է ժեստերին ու ձայնին, կարող է շփվել օգտատիրոջ հետ, անեկդոտ պատմել եւ անգամ երգել, հետեւել նրա ներքին ռեժիմին:

Windows 10-ում նոր ինտերնետը բրաուզեր է հայտնվել՝ Microsoft Edge-ը, որը եկել է փոխարինելու Internet Explorer-ին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ընկերությունում:

Նոր օպերացիոն համակարգի անցումը մեկ տարվա ընթացքում  անվճար է այն օգտատերերի համար, որոնց համակարգիչներում առկա են նախորդ օպերացիոն համակարգերի (Windows 7 կամ Windows 8/8.1.) լիցենզիոն տարբերակները: