Կրասնոդարում ապօրինի ներգաղթյալների որջ է հայտնաբերվել։ Պարզվել է, որ միեւնույն հասցեում գրանցվել են 80 հազար ապօրինի ներգաղթյալներ եւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Դատախազությունը Կրասնոդարի շրջանի Դաշնային միգրացիոն վարչության ղեկավարից պահանջել է կարճ ժամկետներում վերացնել հայտնաբերված խախտումները։
«Յուգոպոլիսի» հաղորդմամբ, ստուգումների ժամանակ հայտնաբերվել է. որ տվյալների էլեկտրոնային բազայում Կրասնոդարի մասնավոր տներից մեկում գրանցված են եղել շուրջ 80 հազար ապօրինի ներգաղթյալներ եւ ՌԴ քաղաքացիներ, որոնք փաստաթղթեր չեն ունեցել։
Ըստ «Յուգոպոլիսի»՝ իրավիճակը պարզվելուց հետո մեղավորները կենթարկվեն կարգապահական տույժի:



























