Վրաստանում ձերբակալել եւ բանտ են ուղարկել Ռուսաստանի քաղաքացի, Գրոզնիի բնակիչ Մուհամեդ Դուդաեւին՝ վրաց-թուրքական սահմանն ապօրինի հատելու համար:
Երկամսյա կալանքի մասին որոշումը կայացրել է վրացական Բաթումի քաղաքի դատարանը, «Ինտերֆաքսին» հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունից:
Մուհամեդ Դուդաեւին ձերբակալել են Աջարիայի լեռներում սահմանը հատելու փորձի ժամանակ: Նրա դեմ քրգործ է հարուցվել: Դուդաեւին տեղափոխել են Բաթումի բանտ:



























