Թուրքիայի ոստիկանության աշխատակիցների գործողության արդյունքում Մարմարիս հանգստյան քաղաքում հայտնաբերվել են մաքսանենգ օղիով եւ վիսկիով լի տակառներ, որոնք մատակարարվում են հյուրանոցներին ու դիսկոտեկներին: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ այլ կողմնակի խառնուրդներից բացի, այդ օղին պարունակում է նաեւ մեզի խառնուրդ: Գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:
Նշվում է, որ այդ խմիչքները բերվում են Իզմիրից եւ Մերսինից: Չորս հոգի, ովքեր կասկածվում են այդ խմիչքն արտադրելու եւ գնորդներին մատակարարելու մեջ, ձերբակալվել են: Նրանց տարել են Մուլա մարզի ոստիկանական բաժանմունք:



























