Մեկ օրվա ընթացքում ICQ-ի հազարավոր հասցեներ վարակվել են Snatch վիրուսով, որը համակարգիչները վարակում է անմիջապես միացնելուց հետո։ snatch.exe վտանգավոր ծրագիրը իր հսկողության տակ է վերցնում ICQ հասցեները եւ կոնտակտների ամբողջ ցանկով ուղարկում իր կրկնօրինակները։

Վիրուսը exe ֆայլի տեսքով է եւ որպեսզի այն գործի դրվի, այն սկսում է կարճ երկխոսություն սկսել կոնտակտների ցուցակում եղած օգտագործողների հետ։

Lenta.ru-ի հաղորդմամբ, քանի որ վիրուսը exe ֆայլով է ուղարկվում, ուստի վտանգի տակ գտնվում են միայն Windows օգտագործողները։ Օգոստոսի 16-ի դրությամբ, անտիվիրուսների մեծ  մասը չեն կարողանում պայքարել վիրուսի դեմ։