Կոլումբիական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել կոլումբիական Սան-Անդրես կղզում: Ինքնաթիռը Բոգոտա-Սան-Անդրես չվերթն իրականացնելիս, փոթորկի ժամանակ վայրէջք է կատարել, երբ նրան հարվածել է կայծակը: Ինքնաթիռում դեպքի պահին եղել է 121 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, հաղորդում է Dni.ru-ն:
Հարվածից ինքնաթիռը բաժանվել է երեք մասի: Միջադեպի արդյունքում սրտի կաթվածից մահացել է 1 մարդ, 114-ը վնասվածքներ են ստացել:




























