Գլենդեյլի սիմֆոնիկ նվագախումբը, որը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնած, մտադիր է ժամանակավոր պայմանագիր կնքել հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ:
Նվագախմբի ներկայացուցիչները հայտարարել են, որ հույս ունեն ստանալ Ճգնավորյանի համաձայնությունը` նվագախմբի դիրիժորի պաշտոնում աշխատելու համար: Ճգնավորյանը նվագախմբեր է ղեկավարել Երեւանում, Լոնդոնում եւ Վիեննայում: Տարեկան պայմանագրի պայմանները դեռ մշակման փուլում են: Միաժամանակ, Ճգնավորյանը համաձայնել է այս տարվա աշնանը մեկ համերգ տալ որպես հրավիրյալ դիրիժոր:



























