Beeline-ը տեղեկացնում  է, որ «Regular», «Premium», «Forsage» բջջային ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթներրի բաժանորդները, ինչպես նաեւ  «Mega 150», «Mega 300» и «Mega 500» ծառայությունների բաժանորդները կարող են Վրաստանում օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից այն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Բաժանորդներին հարկավոր է միայն ակտիվացնել ռոումինգ ծառայությունը, իսկ Վրաստանի տարածքում ընտրել Beeline ցանցը: 

«Beeline–ը հանդես է գալիս է հերթական աննախադեպ առաջարկով։  Գտնվելով հարեւան երկրում՝ մեր բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից նույն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք մեր բաժանորդների հանգիստը Վրաստանում դարձնել էլ ավելի հաճելի: Վրաստանում ձայնային ծառայություններից օգտվելու  համար առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը, որը հնարավորություն է ընձեռում ընդունել ցանկացած զանգ եւ զանգ կատարել Հայաստանի Beeline բջջային ցանց 24.99 դրամով: Վստահ եմ, որ արձակուրդային այս թեժ շրջանում մեր բաժանորդներն բարձր կգնահատեն մեր առաջարկները եւ կօգտվեն մեր պարզ եւ հարմար ծառայություններից անգամ Հայաստանի սահմաններից դուրս» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Առաջարկը գործում է մինչեւ 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ը: